Գյումրու քաղաքապետի ընտրությունների առնչությամբ ԲՀԿ-ն դեռ որևէ որոշում չի կայացրել, Գագիկ Ծառուկյանը Գյումրուց ընտրված ոչ անհայտ Մարտուն Գրիգորյանին ասել է` տասնհինգ օրից կասեմ, հլը սպասի:
Վերջապես, թեժ կրքերից հետո ԱԺ-ում երեկ հաստատվեց կառավարության ծրագիրը։ Ամեն դեպքում, ԱԺ-ում ներկայացված վեց կուսակցություններից չորսը դեմ են կառավարության ծրագրին։
Երկու օր շարունակ Մհեր Սեդրակյանը մեծամասնականով ընտրված պատգամավորների հետ անցկացրեց ԱԺ-ում, սակայն միջանցքում, որովհետև, ի տարբերություն մնացածների, նա միանգամից վերանորոգում է իրեն տրված երկու սենյակները:
Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռն այսօր վթարի է ենթարկվել` ընկնելով մայրաքաղաք Ջակարտայի բնակելի թաղամասերից մեկի վրա: Նախնական տվյալներով` ինքնաթիռում յոթ մարդ Է եղել: Ըստ ամենայնի, բոլորն էլ զոհվել են:
«Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Երևանի Վազգեն Սարգսյան-10 հասցեում ձեռք է բերել առնվազն 300000-դոլարանոց բնակարան»,- քիչ առաջ «Իրատես de facto» ակումբում լրագրողներին իրազեկեց «Օգոստոսի 23. Ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, «Զորավիգ» թերթի խմբագիր ՊՈՒՇԿԻՆ ՍԵՐՈԲՅԱՆԸ:
Մասնավորապես` Թուրքիայում: Թուրքիայի հանրապետության ութերորդ նախագահ Թուրգութ Օզալի կինը` Սեմրա Օզալը, ամուսնու մահից հետո, 1998 թվականին գրություն է ստացել, որում գրված է եղել. «Թուրգութ Օզալին սպանել են` դեղով թունավորելով: Մարդասպանն Ադրբեջանում է, անունը` Հասան Ալիօղլու»:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է հունիսի 1-20-ին Երևանում անցկացված «Երազանքների պատ» ծրագրի աջակից «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի հետ:
Հունիսի 20-ին հարձակման է ենթարկվել Թուլուզի բանկերից մեկը: Ահաբեկիչը, որն իրեն անվանել է «Ալ Քաիդայի» անդամ, չորս մարդու պատանդ է վերցրել: Այդ մասին հաղորդում են արևմտյան գործակալությունները` հղում կատարելով ֆրանսիական ոստիկանության աղբյուրներին:
Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը փորձում է քաղաքացիների համբերությունը։ «Շուրջ մեկ ամիս է, չեմ կարողանում դիմումս ներկայացնել դեսպանատունն` անձնագրիս ժամկետը երկարացնելու համար»,- հուզված և զայրացած փաստեց խմբագրություն եկած քաղաքացի Տաիսյա Մելիքսեթյանը։
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...